Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Ցեղասպանության զոհերի հիշատակին Հռոմում մատուցված պատարագի մասին ֆիլմ է նկարահանվել

Ցեղասպանության զոհերի հիշատակին Հռոմում մատուցված պատարագի մասին ֆիլմ է նկարահանվել
25.07.2015 | 14:32

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ամենանշանակալի իրադարձություններից մեկը ապրիլի 12-ին Վատիկանում Ֆրանցիսկոս Առաջինի գլխավորությամբ պատարագն էր՝ մատուցված ի հիշատակ Մեծ եղեռնի մեկուկես միլիոն նահատակների: Այս իրադարձության մասին վավերագրական ֆիլմ է ստեղծվել, որը շուտով կցուցադրվի հայաստանյան հեռուստաեթերում: Ֆիլմի հեղինակը ծնունդով լիբանանցի, վերջին տարիներին հայրենիք բնակության տեղափոխված բանաստեղծ, հրապարակագիր, սցենարիստ Սաքո Արեյանն է: «Ազատության» հետ զրույցում Արեյանն ասաց, որ առաջարկը ստացել էր Հայ կաթողիկե պատրիարքության տեղեկատվական կենտրոնից, որը Նարեկացու անունն է կրում․ «Մեկնեցինք Վատիկան, ներկա եղանք արարողությանը, ու վավերագրագեղարվեստական մի փոքր՝ 35- րոպեանոց ֆիլմ ստեղծեցինք, որ ես հարմար նկատեցի վերաանվանել «Հայոց ուխտի նոր ժամանակը»: Սա առաջին համագործակցությունն էր «Շողակաթ» հեռուստաընկերության և կաթողիկե համայնքի միջև»: Սաքո Արեյանն ասաց, որ ֆիլմը արդեն թարգմանվել է արևմտահայերենից արևելահայերեն և շուտով կցուցադրվի «Շողակաթ» հեռուստաընկերությամբ: Նա շեշտեց, որ հատկապես այս տարի շատ կարևոր է Վատիկանի այս քայլի մասին խոսելը, որովհետև «Հայաստանում տարբեր պատճառներով միշտ չէ, որ ճիշտ է գնահատվում Վատիկանի դերը»: «Վատիկանը այսօր քրիստոնյա աշխարհի ամենաուժեղ, ամենախարսխված, ամենակենտրոնացված ուժերից մեկն է և իր խոսքը ունի նաև քաղաքական օրակարգերում: Հռոմի պապի հայտարարությունից հետո, նախքան ապրիլի 24-ի օրը և նախաձեռնությունները Երևանում, Ծիծեռնակաբերդում և Սբ. Էջմիածնում, հայկական «ցունամին» ծայր առավ Եվրոպայի քաղաքակրթության սրտում»:

Դիտվել է՝ 550

Մեկնաբանություններ